ԵՄ-ն ակնկալում է փոխզիջում Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի ընդունման ընթացքում` ասել է ԵՄ արևելյան հարևանության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Տալլինում ԶԼՄ-ների համար կլոր սեղանի ընթացքում: Հիշեցնելով Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» վերջին գագաթնաժողովը, եվրահանձնակատարը նշել է, որ յուրաքանչյուրը պետք է դաս քաղի անցած գագաթնաժողովից՝ տարաձայնություններից խուսափելու համար։
«Խորհուրդ եմ տալիս մշտապես հնարավորինս զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից և կենտրոնանալ հստակ արդյունքների վրա, որոնք բխում են քաղաքացիների հիմնարար շահերից»,- հավելել է Հանը։ Նրա խոսքով՝ հռչակագրին առնչվող բանակցություններ են տարվում 6 երկրների հետ։ «Հուսով եմ՝ հռչակագրի վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել նոյեմբերի կեսին»,- ասել է եվրահանձնակատարը։