Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերժ Սարգսյան. Քաղաքական հայացքներով հայտնի մարդ լինելը դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ

Սերժ Սարգսյան. Քաղաքական հայացքներով հայտնի մարդ լինելը դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ
27.10.2017 | 15:30

Քաղաքական հայացքներով հայտնի մարդ լինելը դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ, երեկ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հյուրընկալվելով ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ դասախոսություն է կարդացել։ Սերժ Սարգսյանը դասախոսության սկզբում խոսել է քաղաքական կուսակցությունների կողմից հիմնվող դպրոցների մասին՝ համարելով սկսնակ, ապագա քաղաքական գործիչների կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների դարբնոց: Նա տարբերակել է քաղաքական գործիչներին քաղաքական գործունեությամբ զբաղվողներից և քաղաքական ուժի անդամներից՝ նշելով, որ կարող է հազարավոր կուսակցականների անուններ տալ, որ քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. նրանք ունեն քաղաքական կողմնորոշում և իրենց գործունեության ընթացքում մի քանի տարին մեկ՝ ընտրություններից ընտրություն, որոշում են կայացնում քվեարկելու կուսակցության օգտին: Մարդկանց, որ զբաղվում են քաղաքական գործունեությամբ ժամանակ առ ժամանակ, օրինակ՝ ընտրությունների ժամանակ շատ ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում, փորձում մասնակցել քարոզարշավներին, հաճախ իրենք էլ քարոզում են, քաղաքական գործիչ անվանելը ճիշտ չէ:
Ըստ Սերժ Սարգսյանի, այս երկուսի կողքին կան նաև պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, որ մշտապես զբաղվում են քաղաքական գործունեությամբ՝ ունենալով որոշակի դիրք տվյալ քաղաքական կազմակերպության մեջ: Սերժ Սարգսյանն առաջարկել է հանդիպումը շարունակել երկխոսության ձևաչափով՝ արծարծվող մտքերի շուրջ լսել կարծիքները և մեկնաբանել հնչած տեսակետները:


«Նախ քաղաքական գործիչը պետք է կարողանա թիմ ձևավորել: Որևէ մեկը միայնակ չի կարող հաջողության հասնել: Գուցե, բիզնեսում շատ, թե քիչ կարող է, թեև այստեղ էլ է շատ կարևոր թիմը, գուցե, անձնական կյանքում, բայց քաղաքականությունը ենթադրում է ամուր թիմի առկայություն: Երկրորդ՝քաղաքական գործիչը պետք է կարողանա շատ հավասարակշռված լինել և հանդուրժողական: Քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ եթե մտնում է քաղաքականություն՝ հատկապես մեծ քաղաքականություն, ապա միշտ լինելու է քննադատության թիրախ: Ով չի կարողանում ընկալել այդ քննադատությունն ու պահպանել հավասարակշռություն, որքան էլ դժվար լինի, չի կարող հասնել հաջողությունների: Հաջորդ հատկանիշը, իմ կարծիքով, քաղաքական գործիչների համար այն է, որ նրանք պիտի ունենան իրավիճակը գնահատելու շատ մեծ ունակություն: Ընդհանրապես կյանքում՝ լինի զինվորական գործ, բիզնես, լինի, գուցե, ապագա ընտանիք կազմելու խնդիր, պետք է, իրոք, կարողանալ գնահատել իրավիճակը»,- ասել է նախագահը:


Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքների ու դրանց չեզոքացման ուղիների վերաբերյալ թեմաներ: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացին և այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումներին: Նախագահն առաջարկել է դպրոցի սաներին, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, լավ նախապատրաստվել և առանձին հանդիպում կազմակերպել այս հարցի շուրջ՝ ներկայացնելու իրենց տեսակետները, փաստարկներն ու հակափաստարկները:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ