Ազգային ժողովի նիստի սկզբում դահլիճում ներկա պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 18 տարի առաջ իրականացված ողբերգության զոհերի հիշատակը։
Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերի էր վերցվել։