Հոկտեմբերի 27-ի կատարողները ձերբակալված են, պատվիրատուները չեմ կարող ասել՝ ովքեր են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է և Հայաստանի Հանրապետության զարգացումը ակնհայտորեն հետ գցեց։
Մենք սիրում ենք, որ գնում են, նոր ենք մարդու հետևից խոսում, բայց պետք է ասեմ, որ թե Սպարապետը, թե Կարեն Սերոբիչը, թե մնացած մեր գործընկերները, նրանք այն քաղաքական և ինտելեկտուալ էլիտան էին, որոնց ծառայությունները, կամքը, նվիրված ոգին ու բարեփոխումների կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։ Նա նաև ընդգծեց, որ այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն էր, և իրենք կորցրել են ոչ միայն Սպարապետին, այլև կուսակցության առաջնորդին: