Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արա Բաբլոյան. Ասել, որ կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ

Արա Բաբլոյան. Ասել, որ կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ
27.10.2017 | 15:37

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 27-ի դեպքերը չի կապում արտաքին աշխարհից եկած ազդակների հետ։ Լրագրողների հետ զրույցում Բաբլոյանը կարծիք հայտնեց, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ։


«Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի օրն է, որը միշտ պետք է զգոն պահի մեզ, որ հանդուրժող լինենք և հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը՝ տալով մեզ երկիր, և այսօր մենք պետություն ենք ստեղծել, որը պիտի կարողանանք ճիշտ կառուցել»,- նկատեց ԱԺ նախագահը։
Արա Բաբլոյանն ընդգծեց՝ բնական է, որ հանրությունը նման իրավիճակներում միշտ կարծում է, թե իրողությունը երբեք չի բացահայտվի. «Բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են»։ Դիտարկմանը, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, Հայաստանի Հանրապետությունը կզարգանար այնպե՞ս, ինչպես զարգանում է հիմա, թե՞ կլինեին այլ զարգացումներ, Արա Բաբլոյանն ասաց.


«Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է, և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ ՈՒղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ