Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայում նախագահական պալատի անվտանգությանը կհատկացվի 22 մլն դոլար

Թուրքիայում նախագահական պալատի անվտանգությանը կհատկացվի 22 մլն դոլար
27.10.2017 | 18:44

Թուրքիայի 2018-ի բյուջեից 22 մլն դոլար կհատկացվի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի պալատի անվտանգության ապահովմանը` հայտնում է «Բիրգյունը»։ Էրդողանի պալատի պահպանության գումարը վերջին շրջանում աճել է 3 անգամ:


2016-ին անվտանգությանը տրամադրված 27 մլն 783 հազ. թուրքական լիրայով չբավարարված նախագահական պալատին 2017-ի պետական բյուջեից տրամադրվեց 59 մլն 547 հազ. լիրա: Այս գումարի հիմնական մասը՝ 51 մլն 69 հազարը, պալատը ծախսեց տարվա առաջին 7 ամսում: 2018-ին նախագահական պալատին անվտանգության համար կտրամադրվի ռեկորդային գումար՝ 83,5 մլն թուրքական լիրա, այսինքն՝ 22,5 մլն ԱՄՆ դոլար:
Նախագահի աշխատավարձը 2018-ին 53,250 թուրքական լիրայից կհասնի 59 000 լիրայի, ինչը շուրջ 16 000 ԱՄՆ դոլար է:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ