Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքու կմեկնի հոկտեմբերի 30-31-ին՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը: Նրանց կմիանա նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հայաստանը շրջանցող 900-կիլոմետր երկարությամբ այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է 10 տարի առաջ՝ երեք երկրների (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա) նախաձեռնությամբ:
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունենալու նաև Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Բանակցությունների ընթացքում քննարկվելու են միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը: