Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, որը որոշել է իր թեկնածությունն առաջադրել ՌԴ նախագահի 2018-ի ընտրություններում, կարծում է, որ Ղրիմում պետք է տեղի ունենա նոր անկախ հանրաքվե:
«Ռուսաստանը խախտել է միջազգային պարտավորությունները, սա է ելակետը: Ղրիմում ռուս մարդիկ են ապրում, նրանք այնտեղ շատ են: (…) Մենք չենք կարող նրանց վերաբերվել որպես աշխարհաքաղաքականության սուբյեկտների: Վատ է այն քաղաքականությունը, որը մարդկանց համար չէ»,- հայտարարել է Սոբչակը՝ ուրբաթ Եկատերինբուրգում լրագրողների և կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը: «Ես ճգնաժամային և անարդար իրադրությունից ելքը տեսնում եմ նոր հանրաքվեով, որը տարբեր տեսակետներ է ենթադրում»,- ասել է նա: Սոբչակը նաև հայտարարել է, որ Ղրիմում քարոզչություն չի վարելու: