Ադրբեջանական «Սև ցուցակը» մեքսիկական պատգամավորներին և CNN-ի լրագրողին ներառելուց հետո շարունակում է ընդլայնվել: ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս պահին ցուցակում կա 686 մարդ 53 պետություններից՝ քաղաքական գործիչներ, համաշխարհային մեծության աստղեր, գիտնականներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլք:
Հետաքրքիր է ցուցակում ներառված մարդկանց աշխարհագրությունը՝
Ռուսաստան 176, Գերմանիա 67, ԱՄՆ 51, Իտալիա 49, Ֆրանսիա 42, Բելգիա 31, Մեծ Բրիտանիա 22, Լեհաստան 14, ՈՒկրաինա 14, Վրաստան 14:
«Ինքնին նման ցուցակի գոյությունը, ինչպես նաև հետևողական ընդլայնումը վկայությունն են, թե Ադրբեջանի միջնադարյան մտածելակերպի, թե քաղաքական անզորության: Ակնհայտ է, որ Արցախի միջազգայնացման գնացքը տեղից վաղուց է շարժվել և նման պարզունակ հնարքները այն խոչընդոտել չեն կարող»,- նշել է Աշոտյանը: