Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսպանիայի Սենատը Մադրիդից անմիջական ղեկավարություն է սահմանել Կատալոնիայում

Իսպանիայի Սենատը Մադրիդից անմիջական ղեկավարություն է սահմանել Կատալոնիայում
28.10.2017 | 10:03

Հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի Սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանը իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ ղեկավարություն իրականացնելուն Մադրիդից: Որոշմանը կողմ է քվեարկել 214 սենատոր, դեմ՝ 47, մեկը ձեռնպահ է մնացել: Սենատորների որոշմամբ՝ գործարկվել է երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս կասեցնել տեղական կառավարության լիազորությունները երկրում կարգը վերականգնելու համար:

Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 28-ին: Ինչպես ենթադրվում է, Կատալոնիայի կառավարությունը կհեռացվի, իսկ խորհրդարանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Կատալոնիայի ղեկավարությունն այսօր ավելի վաղ անկախության մասին հայտարարություն է կատարել: ԱՄՆ-ի պետքարտուղարությունն աջակցել է Իսպանիայի կառավարությանը՝ նշելով, որ Կատալոնիան Իսպանիայի անբաժանելի մասն է: Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը ևս հայտարարել է, որ ԵՄ-ն կհամագործակցի միայն Իսպանիայի հետ:

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ