Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը խոստացել է, որ Կատալոնիայում կվերականգնվի օրենքի գերակայությունը և հանգստության կոչ է արել Կատալոնիայի կողմից անկախության հռչակումից րոպեներ անց: Իր Twitter-ում նա գրել է. «Ես բոլոր իսպանացիներին հանգստության կոչ եմ անում: Կատալոնիայում կվերականգնվի օրենքի գերակայությունը»:
Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Բանաձևի օգտին է քվեարկել 72 պատգամավոր, դեմ` 10, ձեռնպահ են մնացել 2-ը:
Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախությանը կողմ քվեարկելու որոշումը հանցավոր գործունեություն է` հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը՝ Սենատում քվեարկությունից հետո: «Այն, ինչ այսօր վավերացրել է Կատալոնիայի խորհրդարանը՝ հակասում է օրենքին և հանդիսանում է հանցավոր քայլ»,- ասել է Ռախոյը: Նա վստահեցրել է կատալոնացիներին, որ «ամեն ինչ լավ կլինի, չափավոր և արդյունավետ»: «Մենք պատրաստ չենք նրան, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են լուծարել մեր Սահմանադրությունը: Պետությունը կարձագանքի»,- ասել է վարչապետը: