Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դիլիջանում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող այգի

Դիլիջանում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող այգի
28.10.2017 | 13:10

Դիլիջանում հոկտեմբերի 25-ին բացվել է 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող այգի։ Այն գտնվում է Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի հարակից տարածքում։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Երիտասարդական գաղափարներ» հասարակական կազմակերպության կողմից։ Կազմակերպությունը պատանի և երիտասարդ կամավորների օգնությամբ դեռևս գարնանը իրականացրել է ծառատունկ. տնկվել է հերոսների հիշատակին նվիրված անվանական 100 ծառ: Ամբողջ ամռան ընթացքում տնկիները ջրվել, խնամվել են։ Ուշագրավ է, որ գարնանը ծառերը տնկած շատ տղաներ արդեն զորակոչվել են բանակ։ Այգում կանգնեցված ցուցանակը հավերժացնում է ապրիլյան պատերազմում զոհված տղաների անունները։ Հասարակական կազմակերպությունն առաջիկայում նախատեսում է բարեկարգել այգին, տեղադրել նստարաններ։

Այգու բացմանը ներկա էին ապրիլյան պատերազմում զոհված դիլիջանցի Վլադիմիր Ալիխանյանի մայրն ու եղբայրը։
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ