Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թալիշում վերականգնվում են ենթակառուցվածքները

Թալիշում վերականգնվում են ենթակառուցվածքները
28.10.2017 | 13:53

Առանձնատների վերանորոգման, վերակառուցման և հիմքից կառուցվող նոր բնակարանների շինարարությանը զուգահեռ` Թալիշում վերականգնվում են ենթակառուցվածքները: Թալիշում բնակարանների վերակառուցման-վերանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված 17 բնակարանների մի մասը գրեթե պատրաստ է շահագործման, մի մասն էլ շինարարության ակտիվ ընթացքի մեջ է: Ծրագրով նախատեսված 17 առանձնատները միանգամից կշահագործվեն նոր տարվա շեմին: Բնակարանաշինության 2-րդ փուլում կհանձնվեն ևս 12 առանձնատներ: Թալիշցի տղամարդկանց մեծ մասն աշխատում է շինարարների հետ, որ օր առաջ ավարտեն աշխատանքները և Ալաշանում ժամանակավոր ապաստանած իրենց ընտանիքներին տեղափոխեն հարազատ գյուղ:


Բնակարանաշինությանը զուգահեռ, կատարվում է վթարային վիճակում գտնվող, դեռևս նախորդ պատերազմի ժամանակ ավերված բնակարանների, ավելորդ շենք-շինությունների քանդման, տարածքի հարթեցման աշխատանքները:
Որպես Արցախի ամենամեծ շինհրապարակ, այստեղ աշխատում են 10 շինարարական կազմակերպություններ: Թալիշում արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքով փորվել և անցկացվել է նոր կոյուղագիծ և ջուրն արդեն հասանելի է բոլոր բնակարաններում: Նախապես կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար, տեղադրվել են հաշվիչներ: Գյուղ բերող կենտրոնական ճանապարհահատվածում ևս մեծ աշխատանքներ են նախատեսվում. «Արցախուղի» ՓԲԸ-ն հարթեցման ու խճապատման աշխատանք է իրականացնում: Նախագծով` ճանապարհի երկայնքով հենապատեր ու մայթեր կկառուցվեն, կտեղադրվեն նոր տեխնոլոգիայով արտադրված դեկորատիվ աղյուսներ, ամբողջությամբ կվերափոխվեն գյուղի արտաքին լուսավորության ցանցը և լուսամփոփները: Այս ուղղությամբ շինարարների հետ աշխատում են «Արցախէներգո» ՓԲԸ-ի մասնագետները:
Արդեն ավարտվում են համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան շինարարությունը և ընթացքում է մանկապարտեզի կառուցումը:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ