Հանգուցյալ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հարստությունը տնօրինողների դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Մարիա Սթրեթը թույլատրել է Քըրքորյանի 1,6 մլրդ դոլար հարստությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպություններին հանձնել։
Քրքորյանի նշանակած երեք մարդիկ` նրա կալվածքների վերակացու Էնթոնի Մանթեքիքը, փաստաբան Պատրիսիա Քլեյսրը և Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի դոկտոր Էրիկ Իսրայելյանը, Քրքորյանի ունեցվածքից 200 մլն դոլար բաժանել էին մի շարք բարեգործական կազմակերպությունների: Քրքորյանն իր կտակի մեջ նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից հետո առավելագույնը երեք տարում: Նա մահացել է 2015-ի հունիսի 15-ին, Լոս Անջելեսում, 98 տարեկանում: 500 մլն դոլարի բաժանումը ուշացել էր, քանի որ նրա այրին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով առնվազն 600 մլն դոլար։