Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռայան Դիլոն. Խալիֆաթի գաղափարն այլևս իրական չէ

Ռայան Դիլոն. Խալիֆաթի գաղափարն այլևս իրական չէ
28.10.2017 | 13:56

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը պատրաստվում են գրոհել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող Աբու Քամալ քաղաքի վրա, որտեղ ենթադրաբար գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխները` ասել է կոալիցիոն ուժերի խոսնակ գնդապետ Ռայան Դիլոնը:


«Մենք պետք է ամրապնդենք այն հաջողությունը, որը գրանցել է Սիրիայի դեմոկրատական ուժեր խմբավորումը Օմարի նավթահանքերի տարածքում, պաշտպանել այն շրջանները, որոնք առաջվա պես շարունակում են մնալ ԻՊ-ի ենթակայության տակ»,- ասել է Դիլոնը՝ հավելելով, որ դրանից հետո իրենք պատրաստվում են գրոհել Աբու Քամալի վրա, որտեղ, ըստ տեղեկությունների, գտնվում են ԻՊ-ի պարագլուխները: Ըստ նրա՝ Իրաքում Մոսուլի, իսկ Սիրիայում Ռաքքայի ազատագրումից հետո Աբու Քամալն ահաբեկիչների գլխավոր հենակետն է: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի ներկայացուցիչը դժվարացել է Աբու Քամալի ազատագրման հետ կապված հստակ ժամկետներ նշել՝ օրինակ բերելով Մոսուլն ու Թել Աֆարը, որտեղ մի դեպքում ռազմական գործողությունը բավականին երկար տևեց, մյուս դեպքում հաջողությամբ ավարտվեց նախատեսված ժամկետից շուտ: «Խալիֆաթի գաղափարն այլևս իրական չէ: Նրանք հասկանում են դա, գիտակցում են, հեռանում են ու հանձնվում»,- ասել է Դիլոնը՝ խոսելով ԻՊ ահաբեկիչների մասին:

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ