ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում խոստացել է հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ «Գեներալ Ջոն Քելիի, Կենտրոնական հետախուզական վարչության ու այլ գործակալությունների հետ լուրջ խորհրդակցություններից հետո ես կհրապարակեմ բոլոր փաստաթղթերը՝ բացառությամբ նրանց, որոնցում հիշատակվում են դեռ ողջ մարդկանց անուններ ու հասցեներ»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ դա կանի՝ «դավադրության տեսություններին վերջ տալու նպատակով»։ Հոկտեմբերի 26-ին Թրամփը ստորագրել է Քենեդիի սպանության վերաբերյալ 3000 անհայտ փաստաթուղթ հրապարակելու հուշագիր։ Նա նշել էր, որ կհրապարակվեն ոչ բոլոր փաստաթղթերը՝ դա բացատրելով դաշնային գործակալությունների խնդրանքով` ժամանակ տալ մինչև 2018-ի ապրիլի 26-ը՝ նյութերին լրացուցիչ ծանոթանալու համար։