Հայաստանի տարածքում օրվա երկրորդ կեսին, առաջիկա գիշերը, նոյեմբերի 1-ին՝ շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 30-31-ին՝ արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում: Վաղը ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ին, նոյեմբերի 1-ին կնվազի 2-3, հոկտեմբերի 29-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում այսօր օրվա երկրորդ կեսին, առաջիկա գիշերը, նոյեմբերի 1-ին սպասվում է, հոկտեմբերի 30-31-ին հնարավոր է անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում: Վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: