Հոկտեմբերի 22-28-ին իրադրությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։ Հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետներ ու նռնականետներ։
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը: