Իսպանիայի կառավարությունը շաբաթ առավոտյան պաշտոնանկ է արել Կատալոնիայի ինքնավարության ոստիկանության ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոյին: Կատալոնիայի կառավարությունը դիմել է տարածաշրջանային ոստիկանության աշխատակիցներին` կոչ անելով խորացող ճգնաժամի ֆոնին չեզոքություն պահպանել: Մադրիդը այս քայլին դիմել է Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության հռչակումից մի քանի ժամ անց:
Ոստիկանության ղեկավարի պաշտոնանկությանը զուգահեռ` Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայում արտահերթ ընտրություններ է նշանակել, վերահսկողություն է սահմանել ինքնավարության գործադիր մարմինների հանդեպ: