Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զանգվածային ձերբակալություններ Անկարայում

Զանգվածային ձերբակալություններ Անկարայում
28.10.2017 | 19:18

Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցները վերջին օրերին հինգ տասնյակ օտարերկրյա քաղաքացիների են ձերբակալել Անկարայում, Hurriyet-ի տեղեկություններով՝ իրավապահները նրանց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչությունների մեջ:

Անկարայի տարբեր թաղամասերում միաժամանակյա ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալված քաղաքացիները մեղադրվում են Իրաքի և Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» շարքերում մարտական գործողություններին մասնակցելու մեջ: «Թուրքիայի հակաահաբեկչական վարչության տեղեկություններով, ձերբակալվածների մի մասը պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել հոկտեմբերի 29-ին` Թուրքիայի գլխավոր պետական տոնին` Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունների ընթացքում»,- գրում է Hurriyet-ը:

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ