Հունգարիան արգելափակել է ՈՒկրաինա-ՆԱՏՕ համատեղ հանձնաժողովի` դեկտեմբերին կայանալիք նիստը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ «Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող շարունակել համաժողովի նախապատրաստական աշխատանքները, քանի որ դրա համար անհրաժեշտ է դաշինքի անդամ բոլոր պետությունների համաձայնությունը»:
Բուդապեշտը այս քայլին է դիմել` բողոքելով սեպտեմբերին ՈՒկրաինայի Գերագույն ռադայի ընդունած «Կրթության մասին» օրենքի դրույթների դեմ: Օրենքի համաձայն՝ երկրի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսուցումն իրականացվելու է առավելապես ուկրաիներենով: Օրենքը հարուցել է ՈՒկրաինայում բնակվող մեծաթիվ ռուսների, լեհերի, հունգարացիների մտահոգությունը, այն քննադատել է նաև ԵԽԽՎ-ն։