«Ռուսաստանն ամեն օր ԱՄՆ-ի կողմից բացասական քայլեր է ակնկալում»,- Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը: «ԱԳ նախարար Լավրովը և պետքարտուղար Թիլերսոնը ամենօրյա հեռախոսային շփման մեջ են:
Խոսքը երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին է»,- նշել է դեսպանը` հավելելով. «Մենք մշտապես հանդես ենք գալիս պրագմատիկ, իրավահավասար, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների օգտին»: