Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ստանձնել է Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավարի պարտականություններն ու պատվիրակել դրանք իր առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիային։ Իսպանիայի նախարարների խորհուրդն իր վրա է վերցրել Կատալոնիայի նախարարների խորհրդի լիազորությունները: ՈՒժի մեջ է մտնում Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին պաշտոնից զրկելու որոշումը: Իսպանիայի կառավարության ընդունած փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո նա պետք է լքի պաշտոնը, հակառակ դեպքում՝ կմեղադրվի երկրի իշխանության յուրացման փորձի համար: