Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիայից խոշոր բիզնեսները տեղափոխում են

Կատալոնիայից խոշոր բիզնեսները տեղափոխում են
28.10.2017 | 19:23

Հոկտեմբերի կեսերին 1681 ընկերություններ իրենց գլխավոր գրասենյակները Կատալոնիայից տեղափոխել են Իսպանիայի այլ տարածաշրջաններ` վկայում են Իսպանիայի գրանցման պալատի տվյալները՝ հաղորդում է La Vanguardia-ն:


Հոկտեմբերի 23- 26-ին՝ մեկ շաբաթից քիչ ժամանակահատվածում, Կատալոնիայից վերագրանցվել է 379 ընկերություն: Նախօրեին տարածաշրջանից դուրս է բերվել 78 ընկերություն: Ամենամեծ թվով իրավաբանական անձինք՝ 268, Կատալոնիան լքել են հոկտեմբերի 19-ին: La Vanguardia-ի հաշվարկներով՝ Կատալոնիայից ամեն 15 րոպեն մեկ հեռանում է մեկ ընկերություն: Մյուս կողմից` 71 ընկերություն իրենց շտաբ-գրասենյակները տեղափոխել են Կատալոնիա՝ հոկտեմբերի 2-ի հանրաքվեից հետո: Նրանցից 59 իրավաբանական անձինք գրանցվել են Բարսելոնում։

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ