Սիրիայում ահաբեկիչները ջախջախիչ պարտություն են կրում, մոտ ժամանակներս նրանք ամբողջությամբ կոչնչացվեն` հայտարարել է Իրանի Զինված ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
Ըստ նրա՝ բարեկամական երկրում ապրող Սիրիայի արաբական բանակի, դաշնակիցների ուժերի և իրանական խորհրդատուների միջև լավ համակարգվածություն գոյություն ունի: «Դամասկոս» ռադիոկայանը հաղորդում է, որ գեներալն ընդգծել է, որ ոչ մի կողմին կամ պետությանը թույլ չի տրվի իրանական ռազմական օբյեկտներում տեսչական ստուգումներ անցկացնել՝ նշելով, որ Իրանի հրթիռային հզորությունը քննարկման ենթակա չէ: