Ադրբեջանն աջակցում է Իսպանիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով` ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը: Նա նշել է, որ Ադրբեջանը կողմ է իրավիճակի խաղաղ կարգավորմանը՝ Իսպանիայի Սահմանադրության և օրենքների հիման վրա: