Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուչդեմոնը հայտարարել է Կատալոնիայում ժողովրդավարական դիմադրության սկզբի մասին

Պուչդեմոնը հայտարարել է Կատալոնիայում ժողովրդավարական դիմադրության սկզբի մասին
29.10.2017 | 11:02

Մադրիդի իշխանությունների կողմից պաշտոնից զրկված՝ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է «ժողովրդավարական դիմադրության» սկզբի մասին: Նա հրաժարվել է իշխանությունը փոխանցել՝ նշելով, որ «ժողովրդավարական հասարակությունում միայն խորհրդարաններն են նշանակում կամ հեռացնում նախագահներին»: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կառավարության փոխնախագահ Սորայե Սաենս դե Սանտամարիային հանձնարարել է ղեկավարել Կատալոնիայի ժեներալիտետը:


Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ Իսպանիայի կառավարությունը պարտականությունների կատարումից ազատում է ժեներալիտետի նախագահ Կառլես Պուչդեմոնին ու Կատալոնիայի խորհրդականներին և մինչ նոր ընտրությունների անցկացումը այդ պարտականությունները կատարելու համար նշանակում Մադրիդի պաշտոնյաներին: Մադրիդի որոշումներն ուժ չունեն, հասկացրել է նա. «(Մենք) կշարունակենք աշխատել՝ ազատ պետություն կառուցելու համար, երաշխավորելու համար հասարակության ստեղծում, որում կլիներ ավելի քիչ անարդարություն, ավելի շատ հավասարություն և եղբայրություն աշխարհի բոլոր ժողովուրդների հետ՝ սկսած Իսպանիայի ժողովրդից, որի հետ մենք ուզում ենք հասնել փոխադարձ հարգանքի և ճանաչման»: Պուչդեմոնը նշել է, որ Կատալոնիան իր պատմության նոր փուլ է մտնում, «որին երկիրը դեռ ոչ մի անգամ չի բախվել»: Այդ ճանապարհին «մենք պետք է պահպանենք հանգստությունը, համառությունը և հեռանկարի տեսլականը»: Նա ընդգծել է, որ իր պաշտոնանկության որոշումը կարող է ընդունել միայն տարածքային խորհրդարանը, ով իրեն ավելի վաղ ընտրել էր այդ պաշտոնում:

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ