Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երևանում քննարկել են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հնարավոր երկխոսությունը

Երևանում քննարկել են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հնարավոր երկխոսությունը
29.10.2017 | 11:03

ՀՀ ԱԳՆ-ում կայացել են խորհրդակցություններ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների, ԱՊՀ գործադիր քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ:


Խորհրդակցություններն անցկացվել են «ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը Եվրամիության հետ» և «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը եվրոպական անվտանգության հարցերի շուրջ» թեմաների շուրջ։ Բացման խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը կարևորել է արդեն երկու տասնամյակ ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդակցությունների ձևաչափը՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռնում իրականացնել մտքերի փոխանակում արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։
Նա անդրադարձել է ԵՄ և եվրոպական այլ կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ հավելելով, որ այն ընթանում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում ՀՀ պարտավորություններին համահունչ։ Մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՏՄ-ի և ԵՄ միջև հնարավոր երկխոսությանը, ինչը կխթանի երկու կառույցների միջև առևտրատնտեսական համագործակցությունը:


Խորհրդակցությունների երկրորդ մասում բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նա կարևորել է ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցությունը:
Մասնակիցներն անդրադարձ են կատարել սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամրապնդման, ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության միջոցով բաժանարար գծերի և փակ սահմանների հաղթահարման, մարդու սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության, ԵԱՀԿ հաստատությունների գործունեության հարցերին:


Խորհրդակցությունների շրջանակում ԱՊՀ պետությունների պատվիրակությունները հանդիպել են նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունների անցկացման ավանդույթը՝ որպես քաղաքական փոխգործակցության արդյունավետ գործիքակազմ։

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ