Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արամ Սարգսյան. ՀՀԿ-ի համար Ռուսաստան, զենք, զինամթերք, ռուսական վարկ` սրբազան բառեր են

Արամ Սարգսյան. ՀՀԿ-ի համար Ռուսաստան, զենք, զինամթերք, ռուսական վարկ` սրբազան բառեր են
29.10.2017 | 15:13

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ միայն ռուսական արտադրության զենք գնելու համար՝ Ռուսաստանում գիտեն, որ եթե չպարտադրեն զենքը հենց իրենից գնել, Հայաստանը կգնի այլ պետություններից:

«ՀՀԿ-ի համար Ռուսաստան, զենք, զինամթերք, ռուսական վարկ` սրբազան բառեր են: Դրանց դեմ բարձրաձայն խոսել չի կարելի, դրանք գաղտնի գրիֆի տակ են: Այդ գաղտնի գրիֆի տակ եկող ապրանքը՝ 200 միլիոնի զենք-զինամթերքը, վաղուց Հայաստանում պետք է լիներ: Ռուսաստանը վարկով է մեզ գումար տալիս, բայց պարտադրում է, որ զենքն իրենից գնենք: Վարկը, իմ կարծիքով, հետևյալն է, որ մենք վերցնում ենք գումարը որոշակի տոկոսադրույքով և գնում այն ապրանքը, որը հարմար է մեզ` հարմար գին ունի, որակ և այլն: Բայց ինչո՞ւ են իրենք պարտադրում հենց իրենցից գնել: Ռուսաստանում գիտեն, որ եթե փողը տան ու չպարտադրեն, որ մենք իրենցից գնենք, մենք կարող ենք այդ զենքը ուրիշից գնել»,- նշեց պատգամավորը: Դիտարկմանը, թե Ռուսաստանից Հայաստանը ներքին գներով է զենք գնում`ավելի էժան, Արամ Սարգսյանը չի համաձայնել. «Դա հիմնավորել է պետք: Ես էլ ասում եմ, որ դա այդպես չէ, հիմնավորեք, որ այդպես է: Ես ուզում եմ իմանալ՝ նախորդ 200 միլիոնի վարկը իսկապե՞ս միայն զենք-զինամթերքի գնման համար է գնացել, թե՞ չգիտեմ ինչ ծախսեր են արվել: Այդ խմբաքանակի ո՞ր մասն է տեղ հասել Հայաստան, արդյո՞ք պիտանի զենքեր են, թե՞ իրենց օգտագործած հինն են տվել մեզ: Ես կարող եմ, չէ՞, այդպես մտածել, երբ իրենք պարտադրում են, որ գնենք հենց իրենցից: Ասում են, որ էժան է։ Հետո ինչ, որ ասում են, հո իրենց ասելով չէ: Իրենց ասելուն որ հավատանք, Հայաստանը ժողովրդավար, զարգացող, տնտեսական աճ ունեցող երկիր է, բայց օր օրի գնաճ է լինում, ժողովրդավարություն չկա, կաշառքով ընտրություններ են…»,- նշեց Արամ Սարգսյանը:


Հարցին՝ Հայաստանը չի՞ ուզում զենքի գնման այլ աղբյուրներ գտնել, թե՞ այդ աղբյուրները Հայաստանին զենք չեն վաճառի, օրինակ, Իսրայելը Հայաստանին զենք կվաճառի՞, Արամ Սարգսյանը պատասխանեց. «ՈՒզում եմ ձեզ հիշեցնել հայտնի «Խաղալիք» ֆիլմը, որտեղ իր աշխատակցին տերը բոլորի ներկայությամբ ասում է՝ իջեցրու շալվարդ: Եվ նա իջեցնում է, որից հետո ձեռնարկության տերը հարցնում է՝ հիմա մեզնից ո՞վ է վատը՝ ե՞ս, որ հրամայեցի քեզ իջեցնել շալվարդ, թե դո՞ւ, որ իջեցրիր: Մեր պարագայում էլ այդպես է: Հոկտեմբերի 27-ից հետո մեզ ով ասում է՝ իջեցրու, իջեցնում ենք, հետո ասում ենք, թե իրենք են մեղավոր, որ հրամայեցին: Ես այդպես չեմ կարծում: Խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը մեզ վաճառում է իր հին զենքը, պարտադրում է, որ իրենից զենք գնենք, ոչ, խնդիրը մեր մեջ է: Մենք փորձե՞լ ենք Իսրայելից, Չինաստանից զենք գնել: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գնաց Չինաստան, հետ եկավ, փոխանակ հայտարարեր, որ այս անգամ չենք գնում, բայց երբ անհրաժեշտ լինի, Չինաստանից զենք ենք գնելու, վախեցավ»: Արամ Սարգսյանը համաձայն չէ, որ Հայաստանը փոքր երկիր է, և աշխարհում բոլոր փոքր պետությունների ճակատագիրն է ենթարկվել մեծերին: Նման տեսակետ հայտնողները սխալվում են: «Ո՞վ է ասում, որ դա փոքր երկրների ճակատագիրն է: Փոքր երկրներ չեն լինում, լինում են փոքր ղեկավարներ, ովքեր իրենց մասշտաբով երկրի չափերն են չափում: Ինձ համար մեր երկիրը շատ մեծ երկիր է` լուրջ ազդեցությամբ, աշխարհաքաղաքական լուրջ դիրքով ու տեղով, կարող է շատ լուրջ խնդիրներ լուծել»,- շեշտեց նա:


Խոսելով ռուսական փորձագիտական շրջանակներից հնչող կարծիքների մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բալանս կա` Արամ Սարգսյանն ասաց, որ այդ կարծիքները տարածվում են վերահսկվող մամուլի կողմից. «50 տոկոս ճշմարտություն կա դրա մեջ, 50 տոկոս էլ պետական անկախության հետ կապ չունեցող մոտեցում: Երբ Մինսկի խմբի անդամ պետությունը զենք է վաճառում, այն դեպքում, երբ դա արգելված է միջազգային բոլոր նորմերով, այն դեպքում, երբ այդ երկրի ղեկավարը անբարո է համարում ԱՄՆ կողմից Սիրիա զենք վաճառելը, ՈՒկրաինային զենք վաճառելը: Սա երկակի ստանդարտ է»,- նկատեց նա:

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ