ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հեռախոսով շնորհավորել է Հանրապետության օրվա առիթով: Կրեմլի կայքում նշված է, որ նախագահները քննարկել են զարգացող երկկողմ հարաբերությունների տարբեր ուղղությունները՝ ներառյալ համատեղ խոշոր էներգետիկ նախագծերի իրականացումը, ջանքերի մեծացումը Սիրիայում դեէսկալացիոն գոտիների գործունեության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի առաջմղման հարցերում: