Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինն Իրանին օգտագործում է Իսրայելին և ԱՄՆ-ին նվաստացնելու համար

Պուտինն Իրանին օգտագործում է Իսրայելին և ԱՄՆ-ին նվաստացնելու համար
29.10.2017 | 15:26

Իրանցի զինվորականները և աշխարհազորայինները մեծացնում են իրենց ներկայությունը Սիրիայում և մոտենում են իսրայելական սահմանին: Դա տեղի է ունենում Ռուսաստանի լիակատար աջակցությամբ, թեև նա հրաշալի գիտի, որ Իրանը ձգտում է ոչնչացնել Իսրայելը, որին այդ ընդլայնումը էականորեն կնպաստի: Մինչ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն «անիրատեսական» է անվանում Իսրայելի պահանջը, որ իրանցիները Սիրիայում գտնվեն իսրայելական սահմանից 40 կմ հեռու, իսկ Իրանը մինչ այդ պահն արդեն հատել է 2 000 կմ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համարձակ Իսրայել է մեկնում՝ նրան կոչ անելու չպաշտպանվել` գրում է ֆրանսիական JForum պարբերականը: Ռուսները վստահ են, որ կկարողանան մոլորեցնել Երուսաղեմին: Բայց Իսրայելը որոշել է գործել՝ նկատի ունենալով բոլոր փաստերը, տեղի չտալ ռուսների երկերեսանիությանը և սկսել հարվածներ հասցնել Սիրիայում թիրախների ուղղությամբ, որոնք իր համար վտանգ են ներկայացնում: Եթե Ռուսաստանը լիովին աջակցում է Սիրիային և Իրանին, Իսրայելն իրական աջակցություն չունի ԱՄՆ-ի կողմից Ռուսաստան-Իրան առանցքի դեմ: ԱՄՆ-ը նույնիսկ չի կարողանում սեփական դիրքերը պահել Սիրիայում. մի քանի օր առաջ Ռուսաստանը խախտել է լարվածության թուլացման գոտու համաձայնագիրը, որն ինքն է ստորագրել ԱՄՆ-ի հետ: Որպես հետևանք՝ Իրանի ընդլայնումը Սիրիայի ամբողջ տարածքում և Իսրայելի հետ սահմանին շուտով կավարտվի Ռուսատանի լիակատար աջակցությամբ և հնարավոր է՝ նույնիսկ ԱՄՆ-ը իր զորքերը դուրս բերի Սիրիայից:


Բարձրաստիճան պաշտոնյաները և իրանական զինված ուժերի հրամանատարներն արդեն հայտարարել են, որ Սիրիայից հետո Իսրայելի հերթը կգա: Իսրայելը ստիպված կլինի պատերազմել Իրան-Ռուսաստան-Սիրիա առանցքի դեմ: Դրա համար նրան պետք կլինի ԱՄՆ-ի դիվանագիտական, տնտեսական և ռազմական աջակցությունը: Միևնույն ժամանակ, խոսքը ոչ մի դեպքում ԱՄՆ զինված ուժերի աջակցության մասին չէ: ԱՄՆ ռազմավարությունը տարածաշրջանում Իրանի ընդլայնման նկատմամբ հակասում է նրա հայտարարություններին, որոնք ուղղված են այդ ընդլայնման դեմ. Աստանայում բանակցությունների ժամանակ Ռուսաստանի հետ լարվածության թուլացման գոտիների մասին պայմանագրի ստորագրման ժամանակ ԱՄՆ-ը համաձայնվել է օրինական հիմքերով Սիրիայում Իրանի ներկայությանը: Դա նշանակում է, որ Ռուսաստան-Իրան առանցքի դեմ ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին չի երաշխավորվում: ԱՄՆ-ի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չի երաշխավորում նաև, որ նա Իսրայելին կաջակցի Ռուսաստանի ստեղծած իրանական սպառնալիքի դեմ:
Իսրայելը լավ պատրաստված է սպառնալիքներին պատասխանի անհրաժեշտության դեպքում, նույնիսկ եթե դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ռուսաստանից են գալիս: Միևնույն ժամանակ ռուսական ռազմական հզորությունը կարող է մեծապես գերագնահատված լինել: Ռուսաստանն իրեն պահում է որպես համաշխարհային տերություն, բայց նրա նորագույն զենքը կարող է չհաղթահարել իսրայելա-ամերիկյան տեխնոլոգիական գերազանցությունը: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով Ռուսաստանը չի շտապում արձակել իր հրթիռները, մինչդեռ Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիայի ուղղությամբ: ԱՄՆ նախկին նախագահ Օբաման նույնիսկ Ռուսաստանն անվանել է տարածաշրջանային տերություն: Սա չի նշանակում, որ Իսրայելին ոչինչ չի սպառնում: Լիովին ակնհայտ է, որ Իրան-Ռուսաստան-Սիրիա-«Հըզբոլլաh» առանցքն այդպիսի սպառնալիք է, բայց եթե պետք լինի, Իսրայելը կկարողանա դիմակայել դրան: Սակայն այդ սպառնալիքին դիմակայելու կարողությունը կախված է նրանից՝ արդյոք Ռուսաստանը թշնամու առանցքի մաս է: Ռուսաստանին որպես թշնամի ընկալելու շատերի անպատրաստությունն Իսրայելում և Արևմուտքում բխում է համոզմունքից, որ Ռուսաստանը ոչ մի պատճառ չունի Իսրայելի թշնամին լինելու: Որպես հետևանք՝ Սիրիայում ծավալվող իրադարձություններն անտեսվում են և բարդ բացատրություններ են տրվում Ռուսաստանի և Իրանի միջև շահերի թշնամական հակամարտությանը: Դա հոգեբանական խախտումներից մեկն է, որի հետևանքներից Իսրայելը տառապել է իր ամբողջ պատմության ընթացքում, ինչպես և մյուս երկրները: Բայց ինչո՞ւ է քաղաքական և ռազմավարական առումով Ռուսաստանը հավասարվում Իրանին:
Ռուսաստանն իրեն համարում է գերտերություն և պայքարում է իր նախկին կարգավիճակի վերադարձի համար: Իրականում Ռուսաստանի համար թշնամին Իսրայելը չէ: Ռուսաստանի իրական հակառակորդը ԱՄՆ-ն է, և այնպես է ստացվում, որ Իսրայելն այդ հակառակորդի պատմական դաշնակիցն է: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանն իր նախկին փառքը վերականգնելու շատ փորձեր է արել: Ռուսական ռեժիմն իսկական թշնամանք է տածում ԱՄՆ-ի նկատմամբ, սակայն չի կարող ուղիղ կռվել ԱՄՆ-ի դեմ: ԱՄՆ-ը ներկա է Հյուսիսային ծովում, և լավագույնը, որ կարող է անել Ռուսաստանը, այնտեղ իր ինքնաթիռներն ուղարկելն է՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահրելու համար: ՆԱՏՕ-ն ընդլայնվում է դեպի Արևելք, և Ռուսաստանի զինված ուժերը չեն կարող ոտք մեկնել նրա հետ: Գլխավոր շտաբի նախկին գնդապետ Միխայիլ Խորադենոկը հեռուստատեսությամբ հայտարարեց. «Մենք ունենք 200 մարտական ինքնաթիռ, Իսկ ՆԱՏՕ-ն՝ 3 800: Մենք ունենք 1 600 միավոր զրահատեխնիկա, իսկ ՆԱՏՕ-ն՝ ավելի քան 20 000… Այդպիսով, յուրաքանչյուրը, ով կարծում է, որ մենք կարող ենք սովորական պատերազմ մղել ՆԱՏՕ-ի դեմ՝ խենթ է»:


Ռուսաստանը չի կարող ուղիղ հակամարտել ԱՄՆ-ի հետ և օգտագործում է Իրանը որպես գործակալ՝ Ամերիկային նվաստացնելու համար, խաթարելու համար նրա կարգավիճակը և նրան տարածաշրջանից վռնդելու համար: Միաժամանակ Ռուսաստանը կարող է Իրանին օգտագործել որպես հաղթաթուղթ բանակցություններում՝ հասնելու համար նրան, ինչն իրեն ամենաշատն է անհրաժեշտ՝ չեղարկել Ղրիմի բռնակցումից և ՈՒկրաինան մասնատելուց հետո սահմանված պատժամիջոցները: Ռեժիմամետ ռուս անկախ վերլուծական կենտրոնները և ԶԼՄ-ները 2017-ի սկզբին ուղիղ հայտարարեցին, որ Ռուսաստանի դաշինքն Իրանի հետ կարող է որպես հաղթաթուղթ ծառայել բանակցություններում:
Մինչև Ռուսաստանը և Արևմուտքը պատժամիջոցների չեղարկման մասին համաձայնագրի չհասնեն` Իրանի հետ Ռուսաստանի դաշինքից հրաժարվելու փոխարեն, ինչը հնարավոր չէ, Ռուսաստանը կկառչի այդ միությունից: Իսկապես, Իրանն աջակցում է գերտերություն լինելու Ռուսաստանի ձգտմանը՝ կիսելով և միանալով ԱՄՆ հեղինակությունը նվաստացնելու և խաթարելու նրա ցանկությանը:


Վնասը, որ այդ ընթացքում կհասցվի Իսրայելին, հաշվի չի առնում ԱՄՆ-ի նկատմամբ Ռուսաստանի ռազմավարական նկատառումները: Ինչն ավելի վատ է՝ Իրանի առաջխաղացումը հնարավոր է դարձել Սիրիայում Ռուսաստանի շնորհիվ, և դրան հաջորդող՝ Իրանի մոտենալը Իսրայելի սահմաններին արմատ կգցի և ցատկահարթակ կդառնա Իրանի համար Իսրայելի դեմ նրա պատերազմում։

Դիտվել է՝ 7328

Մեկնաբանություններ