Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պետական ցույցեր Բաքվում

Պետական ցույցեր Բաքվում
30.10.2017 | 10:10

Շաբաթ օրը ադրբեջանցի շուրջ 1000 ընդդիմադիրներ հակակոռուպցիոն բողոքի ցույց են անցկացրել Բաքվի կենտրոնում։ Ցուցարարները նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր են հնչեցրել։ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին՝ քննադատելով կոռուպցիան իշխանության վերին էշելոններում, ընդգծել է, որ դա խանգարում է բնակիչներին օգտվել նավթի արտահանումից ստացված եկամուտներից։

Ադրբեջանցի իրավապաշտպան Օգտայ Գյուլալիևը հայտարարել է. «Ընդդիմադիր, անկախ կայքերն արգելափակվել են։ Ավելի քան 160 քաղբանտարկյալներից 20-ը լրագրողներ և բլոգերներ են։ Ադրբեջանն իր քաղբանտարկյալների թվով Եվրոպայում առաջատար է»։ Ոստիկանությունը հայտնել է, որ ցույցին միջադեպեր չեն գրանցվել։

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ