Այսօր, ժամը 11:35-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ Իրանի Փարսաբադ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: