ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն ժամանել է Թեհրան` Իրանի միջուկային հավակնությունները սահմանափակող համաձայնագրի շուրջ ստեղծված կացությունը քննարկելու նպատակով:
«Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մենք կքննարկենք, թե ինչպես է ՄԱԳԱՏԷ-ն մոնիտորինգի ենթարկելու 2015-ին կնքված համաձայնագրի դրույթների կատարումը Թեհրանի կողմից»,- նշել է գործակալության ղեկավարն՝ այցից առաջ: ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի ուղևորությունն Իրան համընկել է Վաշինգտոնից հնչող պնդումներին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ ապագայում կարող է հետ կանչել ամերիկյան կողմի` 2015-ին կնքված համաձայնագրի տակ իր ստորագրությունը: