Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաղդադն ու իրաքցի քրդերը երկարաձգել են հրադադարի ռեժիմը

Բաղդադն ու իրաքցի քրդերը երկարաձգել են հրադադարի ռեժիմը
30.10.2017 | 10:14

Իրաքի կառավարական բանակի և Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչները հրադադարի ռեժիմի երկարաձգման համաձայնություն են ձեռք բերել: Բաղդադի և Էրբիլի ներկայացուցիչների բանակցություններին մասնակցել են արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի ներկայացուցիչները, այդ թվում՝ ամերիկացի զինվորականները:

«Քրդստան 24» հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրադադարի ռեժիմը կպահպանվի այնքան, քանի դեռ կողմերը չեն պայմանավորվել վիճելի տարածքների, այդ թվում՝ Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանին գտնվող անցակետերի համատեղ կառավարման մասին:

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ