Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վահրամ Բաղադասարյան. Ընդամենը 1 տոկոսի թանկացում է, պետք է համբերել

Վահրամ Բաղադասարյան. Ընդամենը 1 տոկոսի թանկացում է, պետք է համբերել
30.10.2017 | 19:36

ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվում է 2018-ի պետբյուջեի նախագծի քննարկումները: Բազմաթիվ ոլորտներում հատկացումները զգալի կրճատվել են, արդեն երրորդ տարին է՝ աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում:

«Նախօրոք մենք հայտարարել ենք, որ այս տարվա բյուջեն պիտի լինի իրատեսական և ռեալ, չի նախատեսվում թոշակների ու աշխատավարձերի բարձրացում և հիմքեր են նախատեսվում մյուս տարիների բյուջեների համար: Կառավարությունը ձևավորվելու օրվանից այս մասին ասվել է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ շեշտելով, թե որոշ ապրանքատեսակների գնաճն ընդամենը 1 տոկոս է կազմում: Պաշտոնական տվյալներով՝ միայն կարագը մեկ տարվա ընթացքում թանկացել է 53 տոկոսով: «Ես նորից եմ կրկնում՝ թանկացման երևույթը չկա, ընդամենը 1 տոկոսի թանկացում է: Պետք է համբերել և սպասել ապագային»:

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ