Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

2018 թ. 5560 պետծառայող կմնա առանց աշխատանքի

2018 թ. 5560 պետծառայող կմնա առանց աշխատանքի
30.10.2017 | 19:42

Կառավարությունը 2018 թ. նախատեսում է պետական համակարգից մոտ 5560 աշխատակից կամ աշխատատեղ կրճատել: Դա կազմում է ընդհանուր աշխատողների մոտ 4 տոկոսը: 2017 թ. պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144 հազար 113 մարդ, 2018 թ. նրանց թիվը կկազմի 138 հազար 549 հոգի: Կրճատման արդյունքում կառավարությունը տնտեսելու է մոտ 3 մլրդ դրամ: Այս ցուցանիշն արտացոլված է 2018 թ. բյուջեի նախագծի փաստաթղթերում:


Կրճատումներ են լինելու պետական համակարգի գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ ամենամեծ թվով աշխատատեղերի կրճատում կառավարությունը նախատեսում է կրթության ոլորտում։ Այս ոլորտում աշխատող ու պետական բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը կնվազի 2797-ով կամ 4,2 տոկոսով։ Իսկ 2018 թ. ոլորտի աշխատողների թիվը կլինի 63,612՝ 2017 թ. 66,409-ի փոխարեն:


Հաջորդ խոշոր կրճատումը նախատեսվում է առողջապահության ոլորտում, որտեղ աշխատակիցների քանակը 34 հազար 145-ից իջնելու է 32 հազար 570-ի: Այս ոլորտում կրճատվելու է աշխատակիցների 4,6 տոկոսը։ 777 աշխատակից էլ կրճատվելու է պետական կառավարման ապարատից, որտեղ հաջորդ տարի մնալու են 18,444 աշխատող՝ 19,221-ի փոխարեն: Աշխատողներ կրճատվելու են նաև սոցիալական պաշտպանության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտներից: Կրճատումներ չեն սպասվում գիտության, պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության ոլորտներում: Օպտիմալացումների արդյունքում հաջորդ տարի բյուջետային աշխատողների աշխատավարձերի ֆոնդը կկազմի 243,5 մլրդ դրամ՝ այս տարվա 246,5 մլրդ դրամ հատկացումների փոխարեն:

Դիտվել է՝ 5097

Մեկնաբանություններ