Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը կարող է կրճատել զորակազմը Սիրիայում

Ռուսաստանը կարող է կրճատել զորակազմը Սիրիայում
30.10.2017 | 19:48

ՌԴ իշխանությունները դիտարկում են Սիրիայում ռուսական ռազմական խմբավորման կրճատման հնարավորությունը։ Երկրում կմնան ռազմական ոստիկանությունը, ռազմական խորհրդականները և զորակազմ՝ Խմեյմիմում և Տարտուսում օբյեկտների, այդ թվում ՀՕՊ համակարգերի պահպանման համար` հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով ռազմադիվանագիտական աղբյուրներին։


ՌԴ ՊՆ տվյալներով՝ Բաշար Ասադի կառավարական զորքերը վերահսկում են հանրապետության տարածքի 95 տոկոսը, և իսլամիստների դիրքերի վրա վերջնական հարձակման համար նման մասշտաբային ռուսական աջակցություն արդեն չի պահանջվում, գրում է պարբերականը։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով տեղեկությունը, հայտարարել է, որ նման որոշումների մասին չի բարձրաձայնվում։ Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ զորակազմի կրճատման որևէ պլան Սիրիայում չկա։ Սիրիայում զորակազմի կրճատման առիթ կարող են լինել սիրիական կառավարական զորքերի հաջողությունները ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման դեմ պայքարում, պարզաբանել են աղբյուրները։

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ