Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարդան Արամյան. 2018-ին նախատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ

Վարդան Արամյան. 2018-ին նախատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ
30.10.2017 | 19:55

2017-ի վերջին ՀՀ տնտեսական աճը կտատանվի 4-4,3 տոկոսի միջակայքում, «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։


«2017-ին կանխատեսում ենք մի փոքր ավելի բարձր տնտեսական աճ, քան նախատեսված էր 2017-ի բյուջեով։ Բյուջեի նախագծում դրված էր 3,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, բայց մենք հավակնում ենք տարվա վերջին 4,3 տոկոս ունենալ»,- նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ 2017-ին տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերը եղել են արդյունաբերությունը և ծառայությունները, մասնավորապես, մանրածախ և մեծածախ գնումներն ու հանգստի և մշակույթի հետ կապված ծառայությունները։ «Տուրիզմի ոլորտում այս տարի աննախադեպ աճ գրանցվեց՝ ավելի քան 30 տոկոս»,- նշեց Արամյանը։ 2018-ին նախատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ գրանցել։ Արամյանն ընդգծեց, որ 2018-ի բյուջեով Հայաստանի պարտքը հնարավոր կլինի 1 տոկոսով նվազեցնել։

Դիտվել է՝ 1844

Մեկնաբանություններ