Սիրիայի հարցով Ռուսաստանի գլխավոր բանագնացը հայտարարել է, որ Սիրիայի նոր Սահմանադրության հարցով հնարավոր է Մոսկվայում տարբեր խմբերի հետ հանդիպումներ անցկացվեն։ «Այս հարցը դեռ քննարկվում է»,- ասել է Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների առաջին օրվա վերջում։ Նրա խոսքով՝ մոսկովյան հանդիպմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայն է մասնակցել։