Վիետնամում նոյեմբերի 10-11-ին APEC գագաթնաժողովում ՌԴ և ԱՄՆ նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, հնարավոր հանդիպման աշխատանքներն անցկացվում են` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը ՌԴ նախագահի հետ հանդիպման հնարավորության մասին:
«Մենք չենք բացառում նման հանդիպման հնարավորությունը, իսկապես, այն հիմա համաձայնեցվում է»,- Պեսկովը։ Նա շեշտել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների ցանկացած շփման կարևորությունը և նշանակությունը միջազգային բոլոր հարցերի դեպքում դժվար է գերագնահատել: