Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերգեյ Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ակտիվ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հարցով

Սերգեյ Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ակտիվ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հարցով
04.11.2017 | 09:30

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով` Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցություններից առաջ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանում է նոր գլխավոր քարտուղարի դիրքորոշումը բոլոր հարցերում՝ առանց նախապայմանների բաց, արդար երկխոսության բարելավման օգտին:

«Նման երկխոսությունը բոլորի համար ընդհանուր խնդիրների լուծման ժամանակ կոլեկտիվ որոշումներ կայացնելիս թույլ կտա ներկայացնել ԵԱՀԿ շատ լուրջ ներուժը: Այդ ներուժը շատ կարևոր է օգտագործել առաջին հերթին ՈՒկրաինայի հակամարտության, Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ համանախագահությունը Անդրկովկասի հարցով Ժնևի քննարկումներում: Կարևոր ենք համարում չթուլացնել ԵԱՀԿ ուշադրությունը Բալկանների խնդրին»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ