Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արմեն Աշոտյան.Եվրանեսթում հայանպաստ փաստաթուղթ է ընդունվել

Արմեն Աշոտյան.Եվրանեսթում հայանպաստ փաստաթուղթ է ընդունվել
05.11.2017 | 11:15

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նախօրեին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված ուղերձը, ըստ հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի, շատ կարևոր ու հայանպաստ քաղաքական փաստաթուղթ է։ Միաձայն ընդունված ուղերձում Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու բովանդակային բանակցություններ վերսկսել ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի համապատասխան։ Արմեն Աշոտյանի խոսքով, ուղերձով հայկական պատվիրակությանը նախ և առաջ հաջողվեց ղարաբաղյան հարցը տարբերակել գոյություն ունեցող այլ հակամարտություններից։
«Արցախյան հիմնախնդիրը միակն է այս պահին, որի կարգավորման մեջ միջազգային հանրության կողմից դրված է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը: Սա կարևոր տարբերություն է մնացած բոլոր կոնֆլիկտներից, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փաթեթում դրված է որպես հիմնարար սկզբունքներից մեկը: Եվ մենք հասանք նրան, որ կոնֆլիկտների նկարագրությունները արվեցին առանձին-առանձին, մեր մասով՝ արցախյան հիմնախնդրի հետ կապված, արտաբերված բանաձևը ամբողջությամբ համահունչ է հայկական կողմերի մոտեցումներին, և այստեղ, կարծում եմ, հաջողություն պետք է արձանագրենք»` ասել է Արմեն Աշոտյանը:
Երեկ Կիևում ընդունված ուղերձին միացել է նաև ադրբեջանական կողմը։ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ սա նույնպես հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունքն է։ «Տեքստը մի քանի անգամ փոխվել է: Ադրբեջանական կողմի ներկայացրած առաջարկությունները այլ բնույթ ունեին, հայկական առաջարկությունները նույնպես ավելի ծայրահեղական էին՝ հայամետության իմաստով, և ընդհանուր աշխատանքի միջոցով մենք կարողացանք գալ մի բանաձևի, որը արտահայտում է Մինսկի խմբի առաջարկած սկզբունքները», - ընդգծեց Աշոտյանը: ՈՒղերձից բացի, ընդունվել են Ղարաբաղին առնչվող մի քանի բանաձևեր ու զեկույցներ։ Դրանցից մեկով, օրինակ, նշվում է, որ հակամարտության գոտիները ու այնտեղ ապրող մարդիկ պետք է ներառված լինեն միջազգային կառավարական և ոչ կառավարական բնապահպանական ծրագրերում։


«Սա նշանակում է, որ Արցախի բնակչությունը պետք է ստանա հնարավորություն միջազգայնացվելու՝ ինտեգրվելու այս կամ այն միջազգային ծրագրերի մեջ, մաս դառնալու հասարակական կառավարական միջազգային ծրագրերի»:
Ընդունված 3 հրատապ բանաձևերից մեկում էլ, որը ներկայացրել էր հայկական պատվիրակությունը, կոչ է արվում պատերազմական գործողությունների ժամանակ վերահսկողություն սահմանել անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների օգտագործման վրա։

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ