Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը «Բարեկամության» շքանշան է տվել Ջավիդ Չաղլարին

Պուտինը «Բարեկամության» շքանշան է տվել Ջավիդ Չաղլարին
05.11.2017 | 11:16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշան է շնորհել թուրք գործարար, քաղաքական գործիչ Ջավիդ Չաղլարին: Անցած տարի հենց նա էր միջնորդական քայլեր ձեռնարկել ճգնաժամում հայտնված ռուս-թուրքական հարաբերությունները բարելավելու համար:

Պուտինից ստանալով բարձր պարգևը, թուրք գործարարն ասել է․ «Նախագահներ Պուտինի ու Էրդողանի վճռական դիրքորոշման շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել ոչ միայն ժամանակավոր դժվարությունները, որ ծագել էին մեր թշնամիների կազմակերպած սադրանքից ու ռուսական ինքնաթիռի կործանումից հետո, այլև բարելավել ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունները»: Չաղլարը նշել է, որ հարաբերությունների կարգավորմանը նպաստել են ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Աբաս Աբասովը:

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ