Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քրեական գործ` Ղրղզստանի նախագահի նախկին թեկնածուի դեմ

Քրեական գործ` Ղրղզստանի նախագահի նախկին թեկնածուի դեմ
05.11.2017 | 11:17

Ղրղզստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել նախագահի նախկին թեկնածու, ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Օմուրբեկ Բաբանովի դեմ: Գլխավոր դատախազության հաղորդմամբ` նա մեղադրվում է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերի ու ազգամիջյան ատելություն սերմանելու համար: Ըստ գործի նյութերի, նախընտրական քարոզարշավի ժամանակ Բաբանովը ելույթ է ունեցել հիմնականում ուզբեկներով բնակեցված Օշ նահանգում՝ պնդելով, թե «ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել»:

Իշխանությունները նրա հայտարարությունը ծայրահեղականության դրսևորում են գնահատել: Բաբանովի առաջադրման շուրջ վեճ էր ծագել Ղրղզստանի և Ղազախստանի միջև: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընտրություններից առաջ աջակցություն էր հայտնել մեծահարուստ Բաբանովին, որ Ղրղզստանի նախագահը գնահատել էր միջամտություն իր երկրի ներքին գործերին՝ հայտարարելով՝ Ղազախստանը ղեկավարում են կոռումպացված «սուլթաններ»:

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ