Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սկսվել են ԱՄՆ նախագահի ասիական այցերը

Սկսվել են ԱՄՆ նախագահի ասիական այցերը
05.11.2017 | 15:40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասիական այցերի շրջանակում ժամանել է Ճապոնիա, որտեղ ելույթ է ունեցել ամերիկյան ավիաբազայի զինվորների առաջ:


The Guardian-ը նշում է, որ անուղղակիորեն դիմելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին, Թրամփը հայտարարել է, որ «ոչ մի բռնապետ չպետք է թերագնահատի ԱՄՆ-ին»: «Ոչ ոք, ոչ մի բռնապետ, ոչ մի ռեժիմ չպետք է թերագնահատի Ամերիկայի գործոնը: Անցյալում՝ ամեն անգամ, երբ նրանք թերագնահատել են մեզ, նրանց համար վատ ավարտ է ունեցել, այնպես չէ՞: Մենք երբեք չենք զիջի, երբեք չենք տարակուսի և երբեք չենք նահանջի մեր ժողովրդին, մեր ազատությունն ու Ամերիկայի հզոր դրոշը պաշտպանելու համար»,- հայտարարել է Թրամփը Տոկիոյի մոտակայքում գտնվող «Յոկոտա» ավիաբազայում ելույթի ժամանակ: Բացի այդ, Թրափը հայտարարել է, որ «ամերիկյան զորքերը միշտ էլ հաղթում են, քանի որ աշխարհում ազատության և արդարության համար պայքարող ամենահզոր ուժն են»:

«Մենք գերիշխող դիրք ունենք օդում, ջրում, ցամաքում և տիեզերքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի ասիական այցերը կտևեն 12 օր` նա կլինի Հարավային Կորեայում, Չինաստանում, Վիետնամում, Ֆիլիպիններում: Բանակցությունների հիմնական թեման է լինելու Հյուսիսային Կորեայի ճգնաժամի լուծման տարբերակների որոնումը:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ