Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով 11 արքայազն է բերման ենթարկվել

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեղադրանքով 11 արքայազն է բերման ենթարկվել
05.11.2017 | 15:41

Սաուդյան Արաբիայի նորաստեղծ հակակոռուպցիոն հանձնաժողովը թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի կարգադրությամբ բերման է ենթարկվել թագավորական ընտանիքից 11 արքայազն, կառավարության 4 նախարար, տասնյակ նախկին նախարարներ:

Al Arabiya-ն տեղեկացնում է, որ արքայազներից մեկը մեղադրվում է զենքի ապօրինի վաճառքը թույլատրող փաստաթղթերի ստորագրման, մյուսը՝ գոյություն չունեցող գործարքների կնքման, 3-րդը՝ փողերի լվացման համար: Reuters-ը հավելում է, որ բերման ենթարկվածների մեջ է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ միլիարդատեր արաքայազն Ալավիդ բին Թալալը՝ Kingdom Holding 4280.SE ներդրումային ընկերության սեփականատերը:

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ