Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

69 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

69 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են
05.11.2017 | 15:43

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 69 համայնքներում, 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, 34-ը խոշորացված համայնքներ են: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:


Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում առաջադրված է մեկական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ ՀՀԿ անդամ, 6-ը՝ ԲՀԿ անդամ, 4-ը՝ ՀՅԴ անդամ, 1-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և 1-ը «Համերաշխություն» կուսակցության անդամներ են: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ ՀՀԿ և 6-ը ԲՀԿ կուսակցության կողմից: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության 1 017 դիտորդներ: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ