Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ամերիկացիների 65 %-ի կարծիքով` Թրամփը գրեթե ոչինչ չի արել

Ամերիկացիների 65 %-ի կարծիքով` Թրամփը գրեթե ոչինչ չի արել
05.11.2017 | 15:44

Ամերիկացիների 2/3-ը դժգոհ է նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքից նախագահության 9 ամիսներին` հայտնում է The Hill-ը` հղում անելով ABC News-ի և Washington Post-ի հարցման արդյունքներին։ Հարցվածների մեծամասնությունը վստահ է, որ Սպիտակ տան ղեկավարը ոչինչ չի արել կամ չափազանց քիչ է արել իր պաշտոնում գտնվելու ժամանակ։ Ամերիկացիների 65 տոկոսը կարծում է, որ Սպիտակ տան ղեկավարն անազնիվ է իրենց հետ և արժանի չէ վստահության։


Թրամփի աշխատանքից դժգոհության վարկանիշը հասել է ռեկորդային՝ 59 տոկոսի։ Հարի Տրումենի ժամանակներից ԱՄՆ-ի ոչ մի նախագահի չի հաջողվել հասնել նման ցածր գնահատականի։

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ