Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը և 4 նախկին խորհրդականները Բրյուսելում 24 ժամով կալանավորվել են` հայտնել են Բելգիայի դատախազությունում։
«Բոլոր հինգ անձինք, ում դեմ խուզարկություն էր հայտարարվել, այսօր առավոտյան հայտնվել են ոստիկանությունում։ Նրանք զրկվել են ազատությունից»,- հայտարարել է վերահսկողական գերատեսչության ներկայացուցիչը լրագրողներին։